Ոչ ոք չցանկացավ ներկայացնել մաքսային միության կամ եվրոպայի հետ ասոցացման դրական կողմերը։ Այդպես էլ հանելուկ մնաց տնտեսապես ինչ օգուտ կստանա մեր երկիրը այս կամ այն ուղղությունից։ Փոխարենը երկու կողմերը ջանք ու եռանդ չեն խնայում միմյանց սևացնելու համար… Արդյունքում հանրությանը մատուցվեց փսևդո երկընտրանք ռուսական լծի և եվրոպական այլասերվածության միջև։ Իմ խորին համոզմամբ երկուսն էլ չափազանցվածություններ են։ 
Մի խոսքով տիպիկ հայկական նախընտրական քարոզարշավի ժանրով։ Կարիք չկա տանջվել սեփական նախընտրական ծրագրի վրա, ավելի դյուրին է հակառակորդին թքել մրել իսկ սեփական անձը (կամ կուսակցությունը) ներկայացնել, որպես միակ փրկություն կործանմանը։
Իմ տնտեսագիտական գիտելիքները առանձնապես չեն տարբերվում միջին վիճակագրական հայաստանցու գիտելիքներից, այսինքն ես և հայաստանցիների մեծամասնությունը՝ ակնկալում ենք, որ տնտեսական մոդելի կողմնակիցները ոչ թե սոֆիստական չարագուշակություններ կանխատեսեն, այլ ներկայացնեն իրենց նախընտրած տարբերակի դրական կողմերը, այդ դեպքում կարծում եմ կողմնորոշվելը ավելի հեշտ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել