Cosmo.am-ը գրում է.
Այս քայլերը նույնքան կարևոր են, որքան ձեր համատեղ բնակարանի կահավորման հարցերով զբաղվելը, բայց այս դեպքում փոքր-ինչ ավելի զվարճալի է:
1. Քանի դեռ փողերդ չեն վերջացել, քեզ ձեռքի պայուսակ նվեր արա: Շանսերը մեծ են, որ նրան զգացմունքային շոկի կենթարկես, բայց ոչինչ. հարսնացուին ամեն ինչ ներելի է:
2. Յուրաքանչյուր պատեհ առիթով նրան «բոյֆրենդ» անվանիր: Երբ գիտես, որ շուտով երբեք այլևս չես կարողանալու նրան այդպես կոչել, «բոյֆրենդ»-ն ակամայից սեքսուալ է հնչում:
3. Կրքոտ ու թաքուն սեքսով զբաղվեք տանիքի տակ: Հենց սրբազան ամուսնությամբ նույն հարկի տակ ապրեք և սիրով զբաղվեք որտեղ ցանկանաք, սեքսն այլևս նույնքան «արգելված» ու հետևաբար՝ նույնքան հաճելի չի լինի:
4. Եթե դեռևս չես տեղափոխվել նրա մոտ, օգտագործիր ամեն վայրկյանը՝ լրացնելու քեզ անհրաժեշտ լոսյոնների, դիմահարդարման ու մազերի հարդարման պարագաների պաշարը:
5. Որքան հնարավոր է հաճախակի նշիր ծանոթների մոտ, որ դուք հենց նոր եք նշանվել, և վայելեք ձեզ ուղղված շնորհավորանքներն այնպես, ասես դա շուտով այլևս նորաձև չի լինելու:
6. Փորձիր պնդել քո տեսակետը ապագա սկեսրայրիդ կամ սկեսրոջդ: Հարսանեկան նախապատրաստությունները մեզ ավելի նյարդային են դարձնում, հետևաբար՝ առնվազն մեկ առիթ կստեղծվի կրակը բորբոքելու համար, իսկ դա լավ փորձ կլինի ապագայում կոնֆլիկտային իրավիճակները դիմակայելու առումով:
7. Facebook-ում ընկերացիր այն երիտասարդների հետ, որոնք քեզ մի ժամանակ դուր են եկել: Կարող ես մի փոքր չարաճճիություն անել, ապա հեռացնել նրանց ընկերներիդ ցանկից... հավերժ:
8.Մեծ օրվան ընդառաջ ոսկերչի մոտ փայլեցնելու տար ամուսնական մատանիդ: Եվ մինչ մատնեմատը դատարկ է, գնա մի բան խմելու, մենակ...և վերջին անգամ անամոթաբար սեթևեթիր բարմենի հետ:
9. Փորձիր ավարտին հասցնել այն գրքերը, որոնք ամիսներով սպասում են քեզ ննջասենյակի սեղանիկին: Ով գիտե, ամուսնական կյանքն ինչ անակնկալներ է պահել քեզ համար և արդյոք հետո բավականաչափ ժամանակ կունենաս:
10. Քեզ հոգեբանորեն նախապատրաստիր, որ ամուսնությունից հետո բոլորի, եթե ոչ առաջին, ապա երկրորդ հարցը լինելու է. «Հը՞, նորությո՞ւն կա։ Դեռ երեխայի չե՞ք սպասում»: Մտովի պատկերացրու այս իրավիճակը և հավասարակշռված պատասխանների տարբերակներ մշակիր:
11. Կարաոկե գիշեր աղջիկների հետ: «Գալիս են բոլոր միայնակ աղջիկները»: Բեմականացված պարային շարժումներ, խենթ ռիթմեր և աննկարագրելի խանդավառություն: Դու երբեք այդքան ոգևորված ու անկեղծ չես եղել:
12. Հաշտվիր այն մտքի հետ, որ եթե նույնիսկ Ռայան Գոսլինգը երբևէ փորձի սիրահետել քեզ, այլևս չես կարող պատասխանել փոխադարձաբար: Եթե այդ հեռանկարը քեզ շատ տխրեցրեց, կարող ես նույնիսկ հառաչել...