«Մաքսային միությունը հեռանկար չունի». Րաֆֆի ՀովհաննիսյանAravot.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Մաքսային միությունը հեռանկար չունի: «Մենք կսպասենք մյուս ուժերի տեսակետներին, մտահոգությունները շատ են: Բայց ես դեմ եմ, որ որեւէ մեկը անգամ Եվրոպան ռուսական ճնշումներից խոսի, կարող է ռուսական ճնշումներ են, բայց դա Հայաստանի մեղքն է, ապօրինի իշխանություն ունենալու հետեւանք է»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողներին ասաց պարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ինքը բազմաթիվ անգամ պահանջել է հրապարակել նաեւ Ասոցացման համաձայնագիրը. «Որ իմանանք այնտեղ ինչ կա գրված: Եթե այնտեղ նույնպես կար որեւէ դրույթ, որը հարվածում էր Հայաստանի ազգային շահը, մեր ժողովրդավարական արժեքները, Արցախի տարածքային ամբողջականությունը, ուրեմն մենք դեմ կլինենք նույնպես: 

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել