Երեկվա համապետական էներգետիկ պ**դեցի վերաբերյալ նիկոլանք այսօր այնպիսի բացատրություն են տվել, որ աթոռից ընկա... Ըստ այդ զառանցագրի, ատոմակայանի՝ էներգետիկ համակարգից դուրս թռնելու պատճառը... կայծակն էր։
Ու դա ներկայացնում են՝ որպես մեծ կատարելագործում։
«Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
...
Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը»:
Չգիտեմ, թե ինչ են բոռշել այնտեղ, բայց այս զառանցագրից ըստ էության հետևում է, որ այսուհետ ամեն ամպրոպի ժամանակ՝ որպես «ակնկալվող արդյունք», ԱԷԿ-ը կարող է դուրս թռնել համակարգից և Արմավիրից մինչև Տավուշ համակարգը կոլափսի ենթարկել։
Բայց դե մյուս կողմից էլ՝ ամպրոպներն Արարատյան դաշտավայրում այնքան հազվադեպ երևույթ են, քարը պայթի, տրաքի 15–20 տարում մի հատ ամպրոպ յա լինի, յա չէ... Չէ՞։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել