Համացանցում կայծակնային արագությամբ տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինպես է Գզռոն Մոնտե Կառլոյում իջնում իր գերթանկարժեք «Rolls Royce»-ի ղեկից:
Մոնտե Կառլոն համաշխարհային խաղային բիզնեսի Մեքքան է. այստեղ սիրում են իրենց հանգիստն անցկացնել ու անհատակ միլիոններ թափել մուլտիմիլիոնատերերն ու միլիարդեները: Լորդ Գռզոն էլ, որ վաղուց իրեն համաշխարհային էլիտաների մի կարևոր մասնիկ է զգում, այն նույն թուլություններն ունի, ինչ՝ իր «խավակիցները»՝ աշխարհի չորս ծագերում. կազինոներում միլիոններ թափելուց նա աներևակայելի օրգազմ է ապրում:
Մի տևական ժամանակ Գռզոն ՀՀ երրորդ նախագահին մեղադրում էր կազինոներ հաճախելու համար ու գլուխ գովում, թե ինքը, ի տաբերություն նրա, փողի արժեքն իմացող, ամեն մի կոպեկը քրտինքով վաստակած մարդ է: Գռզոյական այս կեղծ կլոունադան շարունակվեց այնքան ժամանակ, մինչև ապացուցվեց, որ այդ հայտարարություներն ուղղակի հերյուրանքներ էին՝ քաղաքական պատճառներով նետված դաշտ:
Այս տեսանյութը, սակայն, ապացուցոմ է, որ այդ կեղծիքի իրական պատճառներից մեկն էլ անձնական բնույթ է կրել. մեղադրելով Սերժ Սարգսյանին՝ Գռզոն ցանկացել է քողարկել սեփական արատը՝ «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին» սկզբունքով:
Հիմա տեսանք՝ ով է կազինոներում միլիոնները քամուն տալիս ու դրանով ինքնահաստատվում…