Ladynews.am-ը գրում է.

Հիմնականում կնոջ տարիքը մատնում է ոչ թե դեմքը, այլ պարանոցը: Վերջինիս վրա, ինչպես ծառի կոճղին, կարող են հայտնվել, այսպես կոչված, տարիների օղակներ: Ladynews.am-ը ներկայացնում է պարանոցը խնամելու մի քանի կանոն:

Կանոն 1

Պարանոցը պետք է խնամել նույնքան, որքան դեմքի մաշկը: Եթե լվանում եք դեմքը, մաքրում եք այն տոնիկով, պիլինգ եք անում, դիմակ կամ սկրաբ՝ անպայման նույնը արեք պարանոցի շրջանում: Որքան շուտ սկսեք դա անել, այնքան լավ: Բացի այդ շուտով պարանցի խնամքը ձեզ համար գրեթե կդառնա սովորույթ, և դուք կզարմանաք, թե ինչպես եք նախկինում այդ մասն անտեսել:

Կանոն 2

Եթե դեմքին այս կամ այն խնամքի միջոցը քսելիս որևէ խնդիր չի առաջանում, ապա պարանոցի դեպքում այլ է: Հիշեք մեկընդմիշտ. կրեմ պարանոցին քսում են ներքևից վերև, իսկ դեկոլտեի շրջանում կենտրոնից կողքերը և կենտրոն:

Կանոն 3

Լվացվել ճիշտ է սառը ջրով, այն լավացնում է արյան շրջանառությունը, բացի այդ սառը ջրում քլորը քիչ ակտիվ է, քան տաքում: Ցնցուղ ընդունելիս անպայման ուղղեք սառը ջրի շիթը ձեր պարանոցին: Այն կլավացնի պարանոցի արյան շրջանառությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել