Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Քննարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և տարվող աշխատանքները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,-ասվում է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել