Շաբաթվա ընթացքում սկսեցին տարածվել շշուկներ, որ Սիրուշոն այլևս չի համագործակցում իր մենեջեր Արևիկ ՈՒդումյանի հետ: Խոսակցությունների առիթ էր հանդիսացել երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որտեղ տեղադրվել էր 2 լուսանկար` հետևյալ գրառումներով `  Did You Know : Արդեն բավական ժամանակ է աշխատում ենք մի մարդու հետ, ում բոլորդ շատ սիրում եք :

Նկարից հասկանալի է դառնում, որ այդ սիրելի անձնավորությունը հաղորդավարուհի, <<Եվրատեսիլ>> երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն է: Լուսանկարները տեղադրվելուց անմիջապես հետո սկսվեց մեկնաբանությունների տարափ: Շատերն այս համագործակցությունը  կապեցին Եվրատեսիլ 2014-ի հետ` հույս հայտնելով, որ Սիրուշոյին ևս մեկ անգամ կտեսնեն Եվրատեսիլի բեմում, ոմանք  էլ գոհունակություն հայտնեցին, որ երգչուհին այլևս չի համագործակցելու Արևիկ ՈՒդումյանի հետ` պատճառաբանելով, որ վերջինս միայն իրեն է պրոպագանդում (Voskanyan V.-ի մեկնաբանությունը՝  փաստորեն Արևիկն այլևս չկա ....հրաշալի է, քանզի Արևիկը միմիայն ինքն իրեն էր պրոպագանդում...):

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել