Հայաստանում բանտարկված Իրանի 5 քաղաքացիներ փոխանցվել են Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին հայտնում է IRNA–ն:
Իրանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիները փոխանցվել են երկու երկրների միջև Դատապարտված անձանց տեղափոխման մասին համաձայնագրի կիրարկումից հետո:
Նշվում է, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ և Հայաստանում Իրանի դեսպանատան համակարգմամբ չորեքշաբթի՝ օգոստոսի 28–ի կեսօրին Երևանում օդանավակայանում պաշտոնապես հանձնվել են հինգ բանտարկյալներ։
Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում փոխանցվել է Իրանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել