Հայտարարելով, թե ընդդիմությունն իբր հեղաշրջում է նախապատրաստում (այդ եզրահանգմանն է եկել սեփական վերլուծության շնորհիվ)՝ ուղեղը Նիկոլի «դաչայի» ասֆալտին փռած ու չորացրած բիձուկ Ասլանյան Հակոբը հերքել է ժողովրդի՝ իրենց իշխանությունից դժգոհություն ունենալու հնարավորությունն ու հայտարարել, թե ՔՊ-ական իշխանության հեղինակությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում ոչ միայն չի պակասել, այլև բարձրացել է: Իսկ ահա հարցը՝ ո՞ր հարցումների հիման վրա է նման պնդում արվում, Հակոբը թողել է անպատասխան:
Հետաքրքիր վելուծություն է արել ՔՊ-ական բիձուկը, այպես չէ՞: Այդ նույն տրապաբանութամբ մեկ ուրիշն էլ կարող է իր վերլուծությունն անել ու փաստել, որ Հակոբի գլխում ուղեղի փոխարեն թեփ է լցրած… Վերլուծությունս ո՞րն է, փաստեր ունեն, թող հրապարակեն, եթե չունեն, ի՞նչ բարոյական իրավունքով են զրպարտում, թե՞ նոր ձերբակալությունների համար հող են նախապատրաստում:
Մյուս կողմից՝ պետք է իսկական տխմար լինել՝ պնդելու, թե վերջին ամիսներին ՔՊ-ական իշխանության վարկանիշը բարձացել է: Հարց՝ այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ Նիկոլին սկսել են հարգել, թե՞ Հակոբն այնքան անուղեղ է, որ կարծում է, թե Նիկոլի հեծանիվը կամ էլ վերջերս հորինած ոտանավորն է այդ հարցում դեր խաղացել…
Միայն Ասլանյան Հակոբի գոյությունը ՔՊ-ի շարքերում բավարար է՝ համոզվելու, թե ինչ կարգի դեգեներատ քաղաքական ուժ է 2018-ին Իլհամի փողերով իշխանության բերվել: