ՄԻՊ Մանասյան Անոն, պարզվում է, որոշել է կենդանության նշաններ ցույց տալ. Կառավարությունից տրտնջացել է, թե իրեն բանի տեղ դնող չկա, երբ փոխանցելով քաղաքացիների մտահոգությունները՝արձանագրում է, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել: «Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում»,-հայտարարել է ՄԻՊ-ը՝ նկատելով, որ պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ, որոնք չի իրականացնում:

Իսկ հետաքրքիր է՝ պետությունը ո՞ր ոլորոտում է իր պարտականությունները լիարժեքորեն իրականցնում, կամ ինչո՞ւ է հանկարծ մեծաքթանի Անոն նեղվել, թե իրեն ոչ ոք բանի տեղ չի դնում: Իսկ ինչո՞ւ դնեն, ինչո՞ւ խոսքն արժևորեն, եթե ՄԻՊ գրասենյակը Անոն դարձրել է  Նիկոլի իշխանության կցորդը: Եթե իսկապես Անոն օբյեկտիվ լիներ, ապա առաջին բանը, որ պետք է աներ, քաղբանտարկյալերի հարցը բարձրացնելն էր: Երբ Արմեն Աշոտյանին կամ Մալյանին ապօրինաբար բանտում են պահում, կամ Սաղաթելյանին ու Սամսոնյանին զրկում են եթերից, նորմա՞լ է, ՄԻՊ-ը մի ծպտուն հանե՞լ է, թե՞ չի նեղվում…

Եթե Անոն մի փոքր արժանապատվություն ունենար ու փողի մեռած չլիներ, հրաժարական կտար ու կվերջացներ, բայց քանի որ հոգով նիկոլական է, ապա, բնականբար, այդ քայլին կամավորաբար չի գնալու՝ նախընտրելով թեկուզ հայհոյվել, բայց ծառայել Նիկոլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել