Օգոստոսի 26-ին Դիլիջանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը:
Միջոցառման առաջին օրվա բացմանը ներկա են գտնվել և ելույթով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը։
Ելույթներին հաջորդել են քննարկումներ, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին, առկա ձեռքբերումներին և ակնկալիքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հնարավորություններին։
Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ գործընթացներին, առկա մարտահրավերներին, դրանց հասցեագրման ու հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև այդ նպատակով միջազգային գործընկերների հետ շարունակական փոխգործակցության հարցերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել