Tert.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:
1976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ և 1990թ.-ից ուսումնական գործընթացը վերսկսել տնակային պայմաններում, կառուցվել է 2012-2013թթ. «Մեդիամաքս» մեդիա ընկերության, Հայ օգնության ֆոնդի և «Do something» կազմակերպության համատեղ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
Դպրոցի կառուցման նախաձեռնությանն աջակցել են գլխավոր նվիրատուներ Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, նաև բազմաթիվ այլ նվիրատուներ՝ ՀՀ կառավարությունը, բարերարներ, մի շարք մասնավոր ընկերություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ