Հարց`
Անալային սեքսի ժամանակ հնարավո՞ր է վարակվել սեռավարակներով։ Ընկերուհուս հետ անալային սեքսով զբաղվելու ժամանակ իմ անդամից արյուն հոսեց, և ուժեղ ցավ զգացի: Ի՞նչից կարող է նման բան լինել:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Այո՛, հնարավոր է: Անալային սեքսը վտանգավոր է այն առումով, որ կարող է առաջացնել թութք, հետանցքի պատռվածքների պատճառ դառնալ և նույնիսկ հանգեցնել սեղմամկանի թուլացման: Անալային սեքսով զբաղվելիս օգտագործեք պահպանակ. այն պաշտպանում է ոչ միայն կնոջը, այլ տղամարդուն, քանի որ հնարավոր է` վնասակար մանրէներ թափանցեն առնանդամի ծայրի լորձաթաղանթի մեջ և բորբոքումների պատճառ դառնան: Ցանկալի է օգտագործել հատուկ քսուքներ, որոնք կնվազեցնեն պատռվածքների և միկրոճեղքվածքների առաջացման վտանգը: Ցանկալի է, որ անալային սեքսը կատարվի պահպանակի միջոցով։ Անպայման օգտագործեք սեռական շփումը հեշտացնող քսուքներ՝ սեռավարակներից խուսափելու և սեռական ակտը առավել հեշտ և հաճելի անցկացնելու նպատակով։ Տղամարդու առնանդամի արյունահոսություն կարող է առաջանալ անդամի սանձիկի կարճ լինելու, երբեմն նաև՝ նրա վնասման պատճառով: Չեն բացառվում նաև բորբոքային պրոցեսները։ Արյունահոսությունը ընդհանրապես նորմալ երևույթ համարել չի կարելի։ Հետագա բարդություններից խուսափելու համար ցանկալի է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Եղեք առողջ: