Երրորդ ուժ ձևավորելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ Սյամոյի հայտարարությունն ակամա հարց է առաջ բերում՝ ի՞նչ կլինի, եթե դա նրա մոտ չստացվի, Նիկոլը կօգնի՞, թե՞ կխանգարի, մի՞թե Աննան ձեռք չի մեկնի հանուն սիրառատ անցյալի:

Իրականում այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է փնտրել ու գտնել մեկ այլ հարցի պատասխան՝ որքանո՞վ է Նիկոլը Սյամոյի հետ անկեղծ:

Նիկոլը, անկակսած, անկեղծ չէ Սյամոյի հետ, բայց ոչ միայն այն պատճառով, որ դիմացը Սյամոն է, այլև՝այն, որ  խոսքը Նիկոլի մասին է՝  մեկի որը ոչ մեկի հետ անկեղծ չի լինում, նույնիսկ՝ ինքն իր: Նիկոլը մարդկանց դիտարկում է որպես ձեռքի տակի «ռասխոդնի» մատերիալ, ինչը նշանակում է, որ եթե Սյամոն իսկապես ցանկանում է ստանալ Նիկոլի աջակցությունը, ապա պետք է ինքն իրենից ինչ-որ բան ներկայացնի, գոնե մի փոքր, որ Նիկոլն էլ, եթե կարիք լինի, վրա գա, բայց եթե Սյամոն տեղով զրո է, Նիկոլն ինչպե՞ս վրա գա, հո Աննան բացահայտորեն  Սյամոյի թիմակիցը չի՞ դառնա:

Սա նշանակում է մեկ բան՝ առնվազն առաջին էտապի բարդությունը Սյամոն պետէ է հնարավորինս ինքնուրույնաբար հաղթահարի ու հետո միայն Նիկոլի օգնության վրա հույս դնի: Բայց վատն էլ այն է, որ Սյամոն որևիցե էտապ միայնակ հաղթահարելու ներուժ չունի. նա սպառված  մատերիալ է, օգտագործված ռեզին, որից հանրությունը նողկում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել