Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
Այս նյութը կարդալուց առաջ, հաշվի առեք, որ այն հասկանալու համար պետք է տարրական գիտելիքներ ունենալ համաշխարհային պատմությունից, գիտությունից և մշակույթից: Սրանից բացի, չի խանգարի նաև հումորի առողջ զգացողություն ունենալ:
Ինչ որ գեղեցիկ ու լավ բան ստեղծելու համար բավական չէ միայն ոգեշնչված լինել իդեալներով ու հաջող փորձով: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել այլոց սխալները, որպեսզի չկրկնել դրանք: Ձեզ եմ ներկայացնում մարդկության պատմության 100 ամենատխմար գաղափարները:
51. Չբռնե՞մ ու մի հատ նյութ գրեմ՝ «Մարդկության 100 վատագույն գաղափարները»... Եղածն ի՞նչ է որ, պետք է որ մի 15 րոպեում պատրաստ լինի... (Ես՝ ուղեղի կաթված ստանալուց մի քանի օր առաջ)
52. Եկեք Վալենտինի օրն էլ մտցնենք Հայաստան, թե չէ Մարտի 8-ն ու Ապրիլի 7-ը մի տեսակ քիչ են: (Ծաղկավաճառներ)
53. Եթե սպանենք իշխան Իգորին, այլևս տուրք վճարելու կարիք չի լինի: (Դռեվլյացիներ, 945 թվական)
54. Եթե ես մազերս ձախից՝ աջ սանրեմ, ապա ոչ ոք գլխի չի ընկնի, որ ես ճաղատանում եմ: (Լուկոշենկո)
55. Եթե մենք մեր տիեզերանավերը կլոր սարքենք, մարդիկ ուշադրություն չեն դարձնի դրանց վրա (Այլմոլորակայիններ)
56. Արագ քշիր, էս պապարացիներից ազատվել է պետք: (Արքայադուստր Դիանա, 1997 թվական)
57. Ճիճուներին եթե եփես, նույն միսը կստացվի: («Պոտյոմկին» զրահակրի խոհարար, 1905 թվական)
58. Ապագան արբանյակային հեռախոսներինն է: Հո ողջ մոլորակի վրա բջջային հեռախոսների համար աշխատող աշտարակներ չե՞ն կառուցի: (Իրիդիում նախագծ հեղինակներ)
59. Դուրս վռնդեք այդ Ջուգաշվիլուն, թող ինչ որ այլ զբաղմունք ճարի իրեն: (Հոգևոր ճեմարանի ղեկավար)
60. Եկեք հենց այստեղ էլ բնակվենք, միևնույն է ձմեռը շուտով կավարտվի: (Անտարկտիդայի ափ դուրս եկած առաջին պինգվինը)
61. Այդ ո՞վ պետք է Սովետական Միությունում մեր գազավորված ըմպելիքները խմի: Նրանք իրենցն ունեն, իսկ այդ Pepsi-ի հիմարները ինչ ուզում են թող անեն, մենք նման չարդարացված ռիսկի չենք գնա: (Coca Cola, 1971 թվական)
62. Հո Կոլումբոսի արձանի այս հինալի պրոյեկտը չի՞ կորելու: Դրանից հիանալի Պետրոս Առաջին կստացվի: (Զուրաբ Ծերեթելի)
63. Բերեք մեր հեռախոսի համար իր լիցքավորող սարքը պատրաստենք, որը նման չի լինի մյուս հեռախոսներինին: (Բոլոր բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունները)
64. Մեզ պետք է փոքր ու հաղթանակ խոստացող պատերազմ: (Պլեվե, 1904 թվական)
65. Եկեք ճագարներին ափ արձակենք, որպեսզի նրանք մի քիչ արածեն: Մեղք են ի վերջո: (Ավստրալիայի գաղութարարներ, 1859 թվական)
66. Եկեք ձմեռային օլիմպիադան անցկացնենք մերձարևադարձային գոտում: Նման բան դեռ ոչ ոք չի արել և բոլոր մեր մասին կխոսեն: (ինքներդ էլ հասկանում եք, թե ով՝ ինքներդ էլ հասկանում եք թե ինչի մասին)
67. Հաշվի առնելով տնտեսական ընդհանրությունը [...] և սերտ մշակությային կապերը՝ Ղրիմյան շրջանի ու Ուկրաինայի ԽՍՀ-ի միջև, ՌԽՍՀ գերագույն խորհրդի պերզիդիումը որոշեց. փոխանցել Ղրիմյան շրջանը ՌԽՍՀ-ի կազմի՝ Ուկրաինայի ԽՍՀ-ին: ( ՌԽՍՀ գերագույն խորհրդի պերզիդիումը որոշումը, 1954 թվականի փետրվարի 5)
68. Եկեք արդեն թողարկենք Windows Vista-ն, էլ ուժ չկա այն սարքելու: Միևնույն է, մենք կստիպենք բոլորին գնել այն անգամ կիսահում վիճակում: (Բիլլ Գեյթս)
69. 12 ժամ «Կարապների լիճը» դիտելուց հետո այս ժողովուրդը կհամաձայնի ամեն ինչի: (ԳԿՉՊ-ի անդամներ, 1991 թիվ)
70. Վա՜յ, ակնոցներս եմ մոռացել, բայց միևնույն է չեմ վերադառնա: Լենինի վրա կրակելիս վրիպելն անհնար է: (Ֆաննի Կապլան, 1918 թվականի օգոստոսի 30)
71. Չմոռանաք մեդալներով լցված այն հսկայական կոնտեյները: (ՌԴ Սպորտի նախարար Մուտկոն՝ վերջին Օլիմպիադաներից յուրաքանչյուրից առաջ)
72. Եթե հայրս կարողանում էր ֆիլմեր նկարել, ապա ես էլ կարող եմ դա անել: (Ֆյոդոր Բոնդարչուկ)
73. Հիտլերն իմ ընկերն է, նրա ինչի՞ն է պետք հարձակվել մեզ վրա: (Ստալին, 1941 թվական)
74. Դե հո կորեական Բոուինգ չի՞, ինքդ մտածիր: Բաց թող դրթիռները, դրանք հաստատ կապիտալիստ շան որդիքի լրտեսներն են: (Սախալին կղզու ՀՕՊ մարտկոցի զինվորականներ, 1983 թվական)
75. Դո՛ւ, հենց դո՛ւ՝ վարդագույն բաճկոնով, դուրս կորիր այսեղից: (Ֆիլիպ Կիրկորով)
76. Մենք ընդունեցինք որոշում՝ Սովետական բանակի որոշ զորամիավորումներ [...] Աֆղանստանի Ժողովրդավարական հանրապետության տարածք ուղղարկելու վերաբերյալ՝ աֆղան ժողովրդին ինտերնացիոնալ օգնություն տրամադրելու նպատակով, ինչպես նաև այլ պետությունների կողմից հակաաֆղանական գործողություններկի կանխարգելման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: (ԽՍՀՄ մարշալ Ուստինով, 1979 թվական)
77. Բերեք մեր այս հրաբխի անունը Էյաֆյատլայկուդլ դնենք: Մեզ համար միևնույն է, իսկ արտասահմանցիները դժվար թե դրա անունը տալու կարիք ունենան: (Իսլանդացիներ)
78. Այ հիմա՛ր, ինչո՞ւ ես սվիտեր գործում, ինչների՞ս է այն պետք: (Դինոզավրերը՝ աստերոիդի ընկնելուց առաջ)
79. Նման երաժշտությամբ դուք երբեք հաջողության չեք հասնի: Ես լքում եմ ձեզ: (Փիթեր Բեսթ՝ Բիթլզի առաջին թմբկահարը)
80. Աղջիկս, այստեղ արի: Քանի՞ տարեկան ես... չնայած դա էական էլ չէ: (Ռոման Պոլանսկի)
81. Սոցիալիզմը՝ որպես գաղափար, պարզապես զավեշտ է: Բեր ես դրա մասին մի գիրք գրեմ, միևնույն է, ոչ ոք այնքան հիմար չէ, որպեսզի փորձարկի այն կենդանի մարդկանց վրա: (Անրի Սեն-Սիմոն)
82. Պետք է սարը բարձրանալ ու Աստծո հետ խոսել: գուցե նա մեզ ինչ որ նոր գբան թույլ տա անենք... (Մովսես)
83. Սառույցը ամուր է, հեծնեք ձեր ձիերը, որ մի հատ էդ վայրենի ռուսների ջարդը տանք: (Խաչակիրները՝ Սառցե ջարդից անմիջապես առաջ)
84. Եթե ես 20 հոգու նամակ ուղղարկեմ ու խնդրեմ, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը քսան հոգու ուղղարկի նամակիս կրկնօրինակը, ապա նրանք վստահաբար կերջանկանան: (Անհայտ անասուն)
85. Արի Նոր Տարին Թայլանդում անցկացնեն, չէ՞ որ այնտեղ տաք է ու հաճելի: (Ցունամու զոհեր, 2004 թվական)
86. Դուք կարևորը տվեք ինձ 50 կանաչ լիմոն, իսկ մնացածը ես տեղը-տեղին կանեմ: (Նիկիտա Միխալկով, «Արևից հոգնածները 2» ֆիլմի նկարահանումներից առաջ)
87. Ո՞վ է ասել, որ երաժշտական ալիքով միայն երաժշտություն պետք է ցուցադրվի: (MTV)
88. Առաջին «Մատրիցան» ահագին փող բերեց, արի երկրորդ ֆիլմն էլ նկարենք: (Վաչովսկի եղբայրներ)
89. Համաձայն Սահմանադրության, հրաժարական տալուց առաջ, ես ստորագրել եմ հրամանագիր, որով ՌԴ նախագահի պարտականությունները ստանձնում է Ռուսաստանի կառավարության ղեկավարը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: (Ելցին, 1999 թվականի դեկտեմբերի 31)
90. Բեր բոլոր դորալրներս ու ոսկին ավանդ դնեմ... (միջին հայաստանցի, 1990-ականների սկզբեր)
91. Իսկ տերն ասում էր թե կպչան չկա... ապա մի տեսեք թե ինչքան շատ թուղթ է դրասված սեղանին... (Սեմյոն, Գոգոլի ծառան, 1852 թվականի փետրվար)
92. Էդ Պուտինի սանձերը քաշելու ժամանակն է: Ես կսեմ, իսկ մնացածը կմիանան: (Միխային խոդորկովսկիյ, 2003 թվականի աշուն)
93. Ամա՜ն, այստեղ երշիկ էլ կա՜... Իհարկե, կարի մարդիկ, ես կմտնեմ այդ բանի մեջ... (Լայկան՝ դեպի տիեզերք անվերադարձ թռիչք կատարելուց առաջ)
94. Եկեք արգելենք գարեջրի գովազդում մարդկանց ցուցադրել: (Դաշնային հակամենաշնորհային ծառայություն)
95. Ես մտածեցի. ֆիլմը կսկսվի նրանից, որ հրացանակիրները զոհվում են և հայտնվում են երկնքում: Այնտեղից նրանք տեսնում են, թե ինչպես են իրենց երեխաները փնտրում Մազարինու գանձերը և ֆիասկո են ապրում: Եվ այդ ժամանակ դ՛Արտանյանը Աստծոն համոզում է, որ նա 24 ժամով իրենց կյանքի վերադարձնի, որպեսզի նրանք իջնեն երկիր ու օգնեն իրենց զավակներին... (ռեժիսոր Գեորգիյ Յունգվալդ-Խիլկեվիչ)
96. Լավ, Թիմուր ջան: Ահա քեզ գումարը, որով կարող ես մեկ ռեպային երգ ձայնագրես, բայց դրանից հետո պետք է արդեն լուրջ գործով զբաղվես: (Իլդար Յունուսով, ռեպեր Թիմոթիի հայրը)
97. Ինչպիսի՜ գեղեցկություն ու մաքուր օդ: Որոշվա՛ծ է. կոմբինատն այստեղ են կառուցում: (Բայկալի ցելյուլոզա-թղթային կոմբինատի շինարարներ)
98. Ինչների՞ս է պետք զարգացնել գիտությունն ու տնտեսությունը: Ավելի լավ է բոլորի վրա նավթ ու գազ վաճառել: (Խորհրդային տնտեսագետներ, 1983 թվական)
99. Այսօր խելահեղ օր էր, բեր մի երկու քնաբեր հաբ խմեմ, որ կարողանամ քնել: (Մերիլին Մոնրո)
100. Ինչների՞ս է պետք BlogNews մտնելը, միևնույն է այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա: (որոշ օգտատերեր)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել