Այս նյութը կարդալուց առաջ, հաշվի առեք, որ այն հասկանալու համար պետք է տարրական գիտելիքներ ունենալ համաշխարհային պատմությունից, գիտությունից և մշակույթից: Սրանից բացի, չի խանգարի նաև հումորի առողջ զգացողություն ունենալ:
Ինչ որ գեղեցիկ ու լավ բան ստեղծելու համար բավական չէ միայն ոգեշնչված լինել իդեալներով ու հաջող փորձով: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել այլոց սխալները, որպեսզի չկրկնել դրանք: Ձեզ եմ ներկայացնում մարդկության պատմության 100 ամենատխմար գաղափարները:

01. Օձին լսիր, նա շատ ճիշտ բաներ է ասում: (Եվա, մոտ ՔԱ 5000 թվական)

02. Այ քեզ ձի՜, եկեք սա քաղաք տանենք: (Տրոյայի բնակիչներ, ՔԱ XIII-XII դարեր)

03. Աղջինե՜ր, ականջողեր ուզո՞ւմ եք, դե եկեք առանձնանք նավախցերում: (Սիֆիլիսի առաջին կրողները, այդիսին դառնալուց անմիջապես առաջ)

04. Դե դառաջնորդիր մեզ, Իվա՛ն: (լեհական զորք, 1613 թվական)

05. Հիանալի տեղ՝ քաղաք կառուցելու համար: Եվ ինչպիսի տեսարժան բլուր է երևում հորիզոնին: (Պոմպեայի հիմնադիրներ, ՔԱ VI դար)

Karl Briullov - The Last Day of Pompeii

06. Բրուտոսը վստահելի տղա է: (Գայոս Հուլիոս Կեսար, ՔԱ 44 թվական)

07. Զրահապակինե՞ր: Պետք չէ, դրանք կխանգարեն, որպեսզի ես ակնդրեմ ժողովրդիս, ավելի լավ է սովորական մեքենա՝ ցանկալի է կաբրիոլետ: (Ջոն Ֆիցժերալդ Քեննեդի, 1963 թվական)

08. Իրոք փառահեղ գաղափար է եկել մտքիս. սկզբում ես անողոքաբար կուղարկեմ այդ քրիստոսին խաչի վրա, իսկ հետո ժողովուրդը կձրկի նրան: (Պիղատոս, 36 թվական)

09. Ի՞նչ իմաստ ունի այստեղ-այնտեղ քշել բազմաթիվ ուղևորրափոխադրող նավեր: Ավելի լավ է մի հատ մեծը սարքել: (Թմաս Էնդրյուս, Տիտանիկի գլխավոր կոնստրուկտոր)


10. Ինձ մի կես տոնով ավելի բաց դարձրեք. (Մայքլ Ջեքսոն, 1971 թվական)

11. Ազատ նկարիչը՝ ազատ երկրում իրավունք ունի նկարել ինչ ցանկանա: (Դանիական ծաղրանկարիչներ, 2005 թվական)

12. Դուք մեզ չեք հետաքրքրում. կիթառային խմբերը արդեն դուրս են գալիս նորաձևությունից: (Decca ընկերության գործակալը՝ Beatles խմբին, 1962 թվական)

13. Ի՞նչ է նրա անունը: Շարլո՞տա... իսկ նա գեղեցի՞կ է... դե ներս հրավիրի նրան, թող միանգամից գա ինձ մոտ՝ լոգարան: (Մարատ, 1793 թվական)

14. Լավ, մի բաժակ թեյ կարելի է Անդրեյ ջան... (Ալեքսանդր Լիտվինենկո, 2006 թվական)

15. Ասում եք այդ հիմա Կոլումբոսը ո՞ւր է ուզում գնալ: Հնդկաստա՞ն... այն էլ դեպի արևմուտ լողալո՞վ: Պահ, դե թող գնա ու փնտրի, կարևորը ոչ մեր փողերով: (Պորտուգալիայի Ժուան 2-րրդ արքա, 1483 թվական)

16. Դե հո ինձ չե՞ն ուտելու: (նավապետ Ջեյմս Կուկ, 1779 թվական)

17. Կարո՞ղ է արդուկը միացրած եմ թողել... (Սոդոմցի Լոտի կինը, ՔԱ XIX դար)

18. Եթե մարդը ծիծաղելի է, ապա ես ծիծաղում եմ նրա վրա և կապ չունի թե նա սպա է, թե՞ հիմար: (Միխայիլ Լերմոնտով, 1841 թվական)

19. Հեյ դուք, դանդալոշ վեստգոթնե՛ր, թե կարող եք, գրավե՛ք Հռոմը: (հռոմեացիներ, 410 թվական)

20. Այս երեկո ինձ հյուրընկալում է իշխան Յուսուպովը: Նա շատ լավնն է և ինձ շատ է սիրում... (Գրիգորիյ Ռասպուտին, 1916 թվական)

21. Ինձ ինչ որ բան ապացուցել էլ պետք չի լինի, ուղակի կառաջարկեմ սուրբ հայրերին նայել աստղադիտակով, որպեսզի նրանք իրենց աչքերով ամեն ինչ տեսնեն: (Գալիլեո Գալիլեյ, 1663 թվական)

22. Ձերդ գերազանցություն, Ռոտշիլդների պարտքը կարելի է մարել՝ վաճառելով Ալյասկան: Միևնույն է դա ցամաքի անպետք կտոր է, որի վրա բացի ձնից ուրիչ ոչինչ չկա: (Մեծ իշխան կոնստանտին Նիկոլաեվիչ, 1864 թվական)

23. Հերիք է տրորես իմ գծագրերը: (Արքիմեդես, ՔԱ 212 թվական)

24. Մի երկու բուրգեր էլ չպատվիրե՞նք: (Էլվիս Փրեսլի, 1969 թվական)

25. Ֆերդինանդ, հավաքվիր, պետք է Սարաեվո գնանք: (Սոֆիա՝ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի կինը, 1914 թվական)

26. Կտեսնենք, թե որքան կզարմանան բրիտանացիները՝ տեսնելով 130 ծանր նավ իրենց ափերի մոտ: (իսպանիայի Ֆիլիպպ 2-րդ արքա, 1588 թվական)

27. Ի դեպ, պատվիրեք ինձ համար օթյակ՝ Ֆորդի Թատրոնում, ուզում եմ «Իմ ամերիկացի զարմիկը» դիտել: (Աբրահամ Լինքոլն, 1865 թվական)

28. Մի երկու կում սուրճ և ես կկարողանամ ղեկին մնալ թեկուզ մինչև երեկո: (Վիկտոր Ցոյ, 1990 թվական)

29. Ինչ որ մեկը լուցկի ունի՞: (Ներոն կայսր, 64 թվական)

30. Ալոիս, մի վախեցիր, այսօր հաստատ կարող ենք առանց պահպանակի էլ... (Ֆրաու Հիտլեր, 1888 թվական)

31. Իսկ հետո համեստ ֆուրշետ կկազմակերպենք բոլոր հրավիրվածների համար՝ Խոդինկայում: (Նիկոլայ 2-րդ, 1896 թվական)

32. Այդ շարվը այնքան գեղեցիկ կնայվի՝ սահելով մեքենայի ընթացքից առաջացրած քամու ալիքների վրա: (Այսեդորա Դունական, 1927 թվական)

33. Գերցեն, քնա՞ծ ես: (Դեկաբրիստներ)

34. Ժամանակն է սպանել Շերլոքին. միևնույն է ինձ մոտ պատմավեպերն ավելի լավ են ստացվում: (սեր Արթուր Կոնան-Դոյլ, 1891 թվական) 

35. Հոպար, ինձ մի 30 արծաթ տուր և ես մարդա մեկին կհամբուրեմ: (Հուդա, 35 թվական)

36. Այդ Դանտեսը հաճելի պարոն է, թեև կրակել ընդհանրապես չգիտի: (Նատալյա Գոնչարևովա, 1835 թվական)

37. Պահ, դուք էլ բան գտաք մտահոգվելու՝ ռեակտորից ծուխ է դուրս գալիս... Հիմա ի՞նչ, ողջ երկրով մեկ աղմուկ բարձրացնե՞նք: Առջևում մայիսի 1-ն է ի դեպ՝ տոն է... (ԽՍՀՄ պոլիտբյուրոյի անդամներ, 1986 թվական)

38. Թեկուզ հենց այս թմբլիկը: Նա գոնե ոչ ոքի չի ասի... (Բիլլ Քլինթոն, 1996 թվական)

39. Մենք ձրիակերներ չենք, մենք գործընկերներ ենք: («МММ»-ի ակցիոներներ, 1993 թվական)

40. Ի՜նչ ձանձրալի է... չբռնե՞մ վագախումբը կառավարեմ... (Բորիս Ելցին, 1994 թվական)

41. Եկեք ֆոտբոլ կոչենք ոչ թե ֆոտբոլը, այլ ռեգբիի մեր տարատեսակը, որպեսզի ոչ ոք չվախենա: (ԱՄՆ-ի բնակիչներ)

42. Պա՜հ, մառախուղ: Մեր օդաչուն ասս է ու ամեն դեպքում նա վայրեջք կկատարի: (Լեհ Կաչինսկի, 2010 թվական)

43. Իսկ մեր կողմից հայտնաբերված ու առանձնացված ռադիումով լցված սրվակը ես կկրեկ կրծքիս՝ որպես թալիսման: (Մարիա Կյուրի)

44. Ոչ մի զրահաբաճկոն էլ չեմ հագնի, դրանով ես գեր եմ երևում: (Բենազիր Բհուտտո)

45. Ի՞նչ արտագաղ, պարոնա՛յք: Հեսա մի երկու տարուց ամեն ինչ կկարգավորվի և մենք էլ ավելի լավ կապրենք, քան առաջ: (ռուսական պալատական դաս, 1918 թվական)

46. Անունդ ի՞նչ է ճուտո: (Գողիաթ, ՔԱ XI դար)

47. «Մոս-կո-վո-սոկիու ու-նի-վեր-սուրու՞»: Դե ի՞նչ տարբերություն, թե ինչպես է կոչվում այդ անտեր նավը, գնացինք աբորդաժի: (Սոմալիի ծովահեններ, 2010 թվական)

48. Պատերազմը վերջացել է և ժամանակն է տուն վերադառնալ: Մեզ հո չե՞ն նստացնելու նրա համար, որ գերության մեջ ենք հայտնվել: (Սովետական ռազմագերիներ, 1945 թվական)

49. ՁԻԱՀ-ը բժիշկների հորինած միֆն է: (Ֆրեդդի Մերկյուրի, 1984 թվական)

50. Մեկ էլ մոծակներին կստեղծեմ: Միևնույն է, նրանք ոչ մեկին չեն խանգարում և ծիտիկներն էլ ուտելու բան կունենան: (Տեր Աստված, արարման 5-րդ օրը)

Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել