Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ պետական այցով ժամանել է Տաշքենդ, օդանավակայանում նրանց դիմավորել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այցի ծրագրի համաձայն՝ Տաշքենդում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ և Բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։
Նախագահները կքննարկեն երկկողմ ապրանքաշրջանառության ավելացման, համագործակցության նախագծերի նոր պորտֆելի ձևավորման, գործարար կապերի զարգացման հարցեր, այդ թվում՝ միջտարածաշրջանային փոխանակման և տրանսպորտային-հաղորդակցական ներուժի իրացման, մշակութային-հումանիտար կապերի ակտիվացման շրջանակներում:
Նախագահները նաև կանցկացնեն համատեղ հանդիպում երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն մի շարք գործարար և մշակութային միջոցառումների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել