Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում հաճախակի դարձած հոսանքազրկումները պայմանավորված են «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Անդրադառնալով հաճախակի հոսաքազրկումների վերաբերյալ բնակիչների բողոքներին՝ Բաղրամյանը վստահեցրեց, որ բոլոր հարցերը կարգավորված են՝ ըստ համապատասխան կանոնների։

«Ինչ վերաբերում է հոսանքազրկումների քանակի ավելացմանը, ապա կոնկրետ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում վերջին երկու ամսում ունենք անջատումների քանակի ավելացում, ինչը պայմանավորված է «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիմնական էլեկտրասնուցման գծի անջատմամբ»,- ասաց Բաղրամյանը՝ հավելելով, որ խնդիրը մոտակա օրերին կլուծվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել