Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ե․Կողբացու փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ շենքի բակում ծառը տապալվել է՝ վնասելով «Nissan» (սեփականատեր՝ Թ․ Ա․, ծնված 1990 թ․) և «Suzuki» (սեփականատեր՝ Ա․ Պ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ բակային ավտոճանապարհը փակ է։

Փրկարարներն իրականացրել են ծառի առավել վտանգավոր ճյուղերի մասնատման և տեղափոխման աշխատանքներ։ Անհրաժեշտ է կանաչապատման ծառայության աշխատակիցների ներգրավումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել