Tert.amLife-ը գրում է

«Անաիսն իմ կյանքում ամեն ինչ փոխեց, կամ կյանքս փոխված էր, բերեց իրական վիճակին: Երբ ես իմացա, որ երեխա եմ ունենում, շատ անպատրաստ էի հայր դառնալ, և այդ լուրն ու պատասխանատվությունն ինձ համար իրականում մեծ սթրես էր: Բայց սթրես էր, ոչ թե որ վատ կամ լավ բան է լինում, առանց որակավորելու, ինձ համար սթրես էր, որովհետև ինչ-որ մի բան է լինում, որը երբեք չեմ իմացել ինչ է: Երբեք դրա փորձը չեմ ունեցել, ու միշտ վախեցել եմ այդ պատասխանատվությունից, իմ ազատության կորստի վտանգից, որ լիքը բաներ եմ կորցնելու, երբ ունենամ երեխա: Ծնող լիելը շատ դժվար բան է: Անաիսը փոխեց այն, որ հասկացա, որ ծնող լինելուց կատարյալ բան չկա, որը քեզ հանգեցնում է դիսցիպլինայի»,- «Deep_parenting» փոդքասթի շրջանակներում ասել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել