Aysor.am-ը գրում է.
Թաիլանդացի բժիշկները խորհուրդ են տալիս ուտել ամեն ինչ, սակայն ոչ մեծ չափաբաժիններով, ամենակարևորը` մթերքները չպետք է իրար խառնել: Օրինակ` պետք է ուտել կամ մի կտոր միս, կամ մի կտոր ձուկ և մի քանի ժամ անց կարելի է ուտել բանան կամ քաղցրեղեն, իսկ դրանից մի քանի ժամ անց՝ կարտոֆիլ:
Նրանց կարծիքով՝ կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է ուտել օրը յոթից ինն անգամ: Կարևորն այն է, որ չափաբաժինները փոքր լինեն: Սակայն նախապատվությունը պետք է տալ մի կտոր ձկանը կամ անյուղ մսին, այլ ոչ թե մրգերին: Քանի որ օրվա առաջին կեսին անհրաժեշտ շաքար պարունակող մրգերը նպաստում են քաշի ավելացմանը, եթե դրանք նաև գիշերն օգտագործենք:
Խորհուրդ է տրվում ուտել ամեն ինչ, սակայն քիչ-քիչ: Արդյունքում` և՛ գեղեցիկ կազմվածք, և՛ առողջություն:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/09/20/food/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել