25 տարի երեխայի սպասումով․․․ Փոքրիկ Լուսեն այսօր իր ծնողների գրկում է․․․
Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ: Երկար սպասված փոքրիկին ծննդաբերել է անսպասելի՝ կեսարյան հատմամբ: Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել է և առողջացած դուրս է գրվել: «Բնականաբար սկզբանական շրջանում նորածինը կլինի մեր հսկողության տակ, սակայն պետք է նշեմ, որ նույնիսկ վիրահատական սպին կոսմետիկ է դրված, և նա ապագայում չի էլ հիշելու, որ նման խնդիր է ունեցել»,-շեշտեց Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավարը:
25 տարի երեխայի սպասումով իրենց առաջնեկին գրկած երջանիկ ծնողները նշում են, որ փոքրիկ Լուսեն լույս է բերել իրենց ընտանիք, իսկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի փորձառու բժիշկները վերադարձրել են այդ լույսը՝ փրկելով փոքրիկի կյանքը:
Նշենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատներով նորածինների վիրաբուժական միջամտության արդյունքները շարունակվում են բարելավվել: Հիմնականում երեխաները դուրս են գրվում առողջացած և վերադառնում են լիարժեք կյանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02fB6orC5pFi2wEX9NcNCVFvvHb5FxAUwuZVZqXgV6BymWMaBr3WPoQa898ADZUPxXl&id=100044600406611
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել