1in.am-ը գրում է.
Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի՝ ոտաբոբիկ լուսանկարը, որը քնած է իր ազգականուհու հարսանիքի ժամանակ: Քեմերոնը լուսանկարում պառկած է մահճակալին, իսկ նրա կողքին դրված է կարմիր գաղտնի պայուսակը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Daily Mirror-ի կայքում հրապարակված լուսանկարի առաջին պլանում հարսանիքի հյուրերից Քեմերոնա Էլիսն է՝ ձեռքին շամպայնի գավաթ:
Սակայն լուսանկարի «գործող հերոսը», անկասկած, հետին պլանում քնած վարչապետն է՝ կողքին հայտնի, աղմկահարույց գաղտնի պայուսակը, որը վերջերս էր ևս մեծ աղմուկի պատճառ դարձել:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_215884.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել