Հարցին՝ տեսնո՞ւմ եք այս պահին երրորդ ուժի ձևավորման հնարավորություն, Սյամոն պատասխանել է՝ տեսնում է, ուղղակի խնդիրն այն է, որ հասարակությանն այնքան են ստել, խաբել, «քաշքշել», որ վստահություն դեռ չի ձևավորվում:
Սյամոն, խոսելով երրորդ ուժի ձևավորման հնարավորության մասին, ակնհայտորեն ինքն իրեն է նկատի ունեցել. հենց հիմա նա փորձում է անել այնպես, որ իր կողմից մատնանշված երրորդ ուժը, որը դեռ չի ստեղծվել, ներկայացված լինի իր դեմքով կամ առնվազն ինքը նույնպես ներկայացված լինի այդ բևեռում:
Սյամոն հայտարարել է, թե հասարակությունը խաբված ու հիասթափված է, որ հասարակությանը ստել են ու «քաշքշել»: Հարց՝ իսկ ո՞վ է դա արել, ո՞վ է հասարակությանը խաբել, խաբողների շարքերում Սյամոն չի՞ եղել:
Սյամոն խաբեբաների առաջին շարքերոմ է եղել՝ սկսած այն օրվանից, երբ Նիկոլի ձեռամբ ազատ արձակվեց բանտից: Քչերը կպատկերացնեին, որ Արցախի հերոսի կոչում ունեցողը պետք է 2020-ի պատերազմում այլասերված խաղեր խաղար բունկերներում՝ հաջողությամբ ռեալզիացնելով Բաքվի պլանը, իսկ դրանից մի քանի տարի հետո գլխապատառ փախչեր Արցախից՝ պարիկը գլխին քաշելով:
Այնպես որ՝ մարդիկ շատ լավ տեսել են ու ֆիքսել, թե ով ինչ հետագիծ է թողել այս տարիներին, հետևաբար՝ Սյամոն դեռ էս գլխից կարող է ինքն իրեն լիկվիդացնել ձևավորվելիք երրորդ ուժի շարքերից: