Civilnet.am-ը գրում է․
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) տուգանել է պաշտպանության նախարար, ՔՊ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022-ի ֆինանսական միջոցներից մոտ 11 միլիոն դրամի կանխիկ գործարքներ իրականացնելու համար։ Գրում է Սիվիլնեթը։
ուդիտը խոշոր խախտումներ էր հայտնաբերել ՔՊ-ի 2022-ի ֆինանսական հաշվետվությունում։ Այդ խախտումներից մեկը մոտ 11,4 միլիոն դրամի գործարքների էր վերաբերում, որն իրականացվել էր կանխիկ, մինչդեռ կուսակցությունների մասին օրենքը սահմանում է՝ կուսակցության բոլոր գործառնությունները պետք է լինեն անկանխիկ։ Այս և մի շարք այլ էական խախտումների համար կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտը բացասական եզրակացությամբ էր ստացվել։
ԿԿՀ-ն դիմել է «Քաղաքացիական պայմանագրին»՝ կուսակցության բոլոր բանկային հաշիվների քաղվածքները ստանալու համար, որոնք տրամադրվել են։ Բացի այդ, հարուցված վարույթի շրջանակում Սուրեն Պապիկյանը հրավիրվել է կուսակցության կողմից դրամական վճարումներն անկանխիկ չկատարելու զանցանքի վարույթի քննարկմանը, որին Պապիկյանը չի մասնակցել։
Ըստ ԿԿՀ-ի՝ «Քաղաքացիական պայմանագրի» 11,4 միլիոն դրամը կանխիկացվել է բանկոմատների միջոցով, իսկ կուսակցության քաղվածքների ուսումնասիրությունը հանձնաժողովին թույլ չի տվել տվյալներ ստանալու, որ կանխիկացված գումարը նորից մուտք է եղել ՔՊ-ի հաշիվներ։ ԿԿՀ-ի համապատասխան որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը, այդ գումարը ի՞նչ նպատակների է ծառայեցվել և/կամ ինչ ապրանքների ձեռքբերման համար է կանխիկացվել։
ԿԿՀ-ն էական է համարել այն, որ նման իրավախախտումը իրենց վերապահելուց հետո այսպիսի արարք հայտնաբերվել ու վարույթի մասնակցին ծանուցում է ուղարկվել առաջին անգամ։ Հաշվի առնելով, որ 2022-ին ՔՊ-ի վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր, ԿԿՀ-ն նրան տուգանել է 100 000 դրամով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։