«Իմ անկեղծ հարցազրույցից հետո քննարկումներ եմ ունեցել իմ կյանքի ուսուցչի՝ կուրսղեկիս հետ, և նա ասաց. «Երբեք մի եղիր այդքան բաց»:
Ես դրանով զինում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավորությունը բաց չեն թողնում, որ ցավեցնեն, բայց ամեն ինչ անցողիկ է, թեկուզ դժվարությամբ, ինքս ինձ հետ, ոչ մեկ չտեսավ բոլոր այն ապրումները, որ ունեցա: Ես իմ տեսակով էմոցիոնալ մարդ եմ ու հաղթահարեցի ամեն ինչ»,- անդրադառնալով իր անկեղծ հարցազրույցներին՝ «Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է երգիչ, դերասան Ռաֆֆ Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ նախկինում ինստագրամյան սթորի բաժնում հետևորդներին հաճախ ցույց էր տալիս ու կիսվում իր մտքերով:
«Վերջին շրջանում ունեմ շատ լավ թիմ, ու թիմս մեկ-մեկ ասում է՝ «ջնջիր, կամ մի արա այս գրառումը»: Այդպես փորձում եմ շատ չբացել Ռաֆֆին, այլ ինձ ճանաչեն իմ ստեղծագործությունների միջոցով»,- նշել է նա: