Մամուլին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Սյամոյի առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես՝ այն մասին, թե ինչ դերում է առաջիկայում Սյամոն պատրաստվում առավելապես հանդես գալ:

Այսպես՝ ասում են, որ Սյամոն «վիզ դրած» նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների, որոնց ընթացքում պատրաստվում է Նիկոլի «թելը թելել»՝ փորձելով անել դա այնպես, որ շատ չճչա:
Ինչպես հայտնի է, Սյամոն հանդես է գալիս ՔՊ-ական իշխանությունների հասցեին հնչող քննադատություններով, իսկ իր մանկլավիկ Խանումյան Հայկոն էլ տարբեր հարցազրույցներում միմիայն զարգացնում ու շարունակաբար հոլովում է Սյամոյի քարոզչական թեզերը: Երևում է, որ ինչ-որ բանի են պատրաստվում:

Ըստ նույն տեղեկությունների՝Սյամոն հանդես է գալու ոչ թե որպես Նիկոլին հակակշիռ, այլ՝ Նիկոլի գրպանային ընդդիմություն: Սա իրականությանը մոտ է թվում՝ հաշվի առնելով Նիկոլի կնոջ հետ ունեցած նրա սիրախաղը՝ արցախյան բունկերներում: Սյամոյի գործառույթն իրական ընդդիմությանը հարվածելն է եղել ու լինելու է՝ հույսով, որ արտահերթ ընտրությունների արդյունքում կարող է տեղ գտնել Նիկոլի խորհրդարանում:

Բայց ակնհայտորեն ոմանք Սյամոյի ներուժն էապես գերագնահատել են. նա որևիցե վարկանիշ չունի, ուստի չի կարող քաղաքական դաշտում ռեալ գործոն համարվել կամ խնդիր լուխծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել