Հատարարելով, որ Ադրբեջանը դուրս չի գալու Հայաստանից գրաված տարածքներից, և որ Ադրբեջանն ընդամենը խոստացել է ապահովել  Հայաստանի  29743քկմ-ը՝ չերաշխավորելով, սակայն, որ Հայասռանը կունենա այն նույն սահմանները, ինչ որ նակինում ուներ, ինչին ի պատասխանբ ՀՀ իշխանությունները ևս պնդում են, որ իրենց համար գլխավորը 29743քկմ-ն է՝ Սյամոն ասել է.«Սա ա խնդիրը, որն ինձ համար անհասկանալի է՝ ուր ենք գնում…»:

Իսկ Սյամոն ուրախ չէ՞, որ ամեն բան հենց իր նկարագրածի պես է: Օրինակ՝  երբ 2020-ի պատերազմում անձամբ էր Արցախը սկուտեղի վրա Իլհամին մատուցում,  չէ՞ր մտածում, որ Արցախի կորստով կորսվելու է նաև Հայաստանը: Կամ մի՞թե Սյամոն նոր է Հակոբյան Աննայի մարմնի բույրը ճանաչում, որ ստելով հայտարարում է, թե չգիտի՝ ինչ է կատարվում: Կատարվում է այն, որ Նիկոլը հայաստանցիներիս աչքերին «թոզ է փչում», մինչդեռ այդ ընթացքում լավագույն պայմաններն է ստեղծում Իլհամի համար՝ տարածաշրջանային մեծ պատերազմի դեպքում Հայաստանի վրա հարձակվելու համար. լեռնային լանդշաֆտի պայմաններում առավելությունը միշտ նրանն է, ով բարձունքներին տիրապետում է, և Բաքուն հենց հիմա մեծ թվով բարձունքների է տիրապետում Հայաստանի սուվերեն տարածքում, ինչը նրան տալիս է ռազմավարական առավելություն, ինչն էլ Սյամոյի «սրտին արդար յուղ է քսում»:

Այնպես որ՝ Սյամոն ամեն ինչ շատ լավ էլ հասկանում է, ուղղակի ձևացնում է, թե «տուպոյի» մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել