Անկախ մեր վերաբերմունքից Պուտինի ու յուր Ռուսաստանի նկատմամբ, եկեք այս փուլի համար անչափ կարեւոր այդ հանգամանքը մատնանշենք:
Ռուսաստանն ու իր առաջնորդը Սիրիայի հարցում եղան հետեւողական, սկզբունքային, եթե` կուզեք` անչափ կառուցողական:
Պուտինիը, իմա` Ռուսաստանը, միշտ էլ վերջում տվել է իր սարատնիկներն` լինի դա Քադաֆին, Հուսեյինը, Աբաշիձեն, թե`ով ասես: Լավ տորգի դիմաց;
Իսկ ահա Ասադի դեպքում կանգնեց մինչեւ վերջ:
Հասկանալի է` դեպքն այլ է, եւ տալով Ասադին, հերթն Իրանից հետո Չինաստոնով Ռուսաստանին էր հասնելու` գումարած, որ ինքը Ռուսաստանը ռազմաբազա ունի Սուրիո կողմերը:
Եւ այնուհանդերձ, նա կարողացավ գոնե այս փուլի համար կանխել համաշխարհային կատաստրոֆան, որը կհաջորդեր Սիրիան` իսրայելա-ամերիկա-արեւմտյան ռմբակոծությունից հետո:
Եւ անուհանդերձ, պարտիան դեռ բաց է, ու վերջիններս դես կռմբակոծեն Սիրան, այլ կերպ լինել չի կարող...
Ինչու եմ այդպես կարծում: <Մեծ Մերձավոր Արեւելք> Բժեժինսկուց գծված պարտիան չի կարող կիսատ մնալ. այլապես ԱՄՆ-ն ու իր սատելիտները շնչահեղձ կլինեն քաղաքականապես, արհյունաքամ` տնտեսապես:
Ուշադիր եղեք: Կա անչափ կարեւոր մի նրբություն, որի մասին որեւէ մեկը կարծես թե չի բարձրաձայնում.
ՄԱԿ-ում ընթացող, առավել ստույգ ՄԱԿ-ի ԱԽ-ում` Սիրայի հարցով ընթացող քննարկումներն հենց այն հողն են, որի վրա էլ կխարսխի ԱՄՆ-ը յուր հարվածը Սիրիայի նկատմամբ, որովհետեւ ԱԽ-ի քննարկուներում արդեն իսկ հաստատվել է, որ Սիրիան ունի քիմիական զենք ու այն կիրառվել է Ասադի կողմից:
Տեխնիակական կողմը կապահովեն, երբ ուզեն, ինչպես ուզեն. հետն էլ կասեն, որ հարցը քննարկվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում, չնայած Ռուսաստանի վետոյին կռմբակոծեն:
Բայց դեռ ժամը չէ, առայժմ Ռոհանին ու Օբաման սիրալիրություններ, նամակներ, հարցազրույցներ են փոխանակում;
Ինչն էլ նշանակում է`տեւական ժամանակ դեռ ԱՄՆ-ը չի ռմբակոծի:



