Ի՞նչ ընտրություն էր կատարելու Սյամոն: Սյամոն կատարելու էր ադրբեջանական չինովնիկի վերածվելուն միտված ընտրոթյո՞ւն: Սյամոն թերևս երազում էր շանս ստանալու մասին՝ Իլհամի ձեռքի տակ մի ինչ-որ երկրորդական չինովնիկի վերածվելու ու այդպսիով Արցախը կեղեքելու: Սյամոն իր հարցազրույցներում հենց այդ մասին էլ պարբերաբար ակնարկում է՝ հայտարարելով, թե արցախյան խնդրի լավագույն լուծումը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակի ձեռբերումն է: Սյամոն հենց դա էլ փորձելու էր անել՝արցախցիներին բռնի կերպով ադրբեջանացնելով:
Մինչդեռ Ադրբեջանը մտադր չէր ու չի էլ լինելու որևիցե հատուկ կարգավիճակ տալ Արցախին նույնիսկ այն դեպքում, եթե այնտեղի սատրապ կարգվի ինքը՝ Սյամոն: Ադրբեջանը ջանում է փակել Արցախի հարցը, իսկ արցախահայերի վերադարձի տարբերակին կարող է համաձայնվել միայն ուժեղ արտաքին ճշնման դեպքում, որը դեռևս չի նկատվում:
Արցախյան իշխանությունները, հակառակ Հայկոյի պնդումներին, կայացրել են միակ ճիշտ որոշումը՝ թույլ չտալով թուրքին նսեմացնել հայ ժողովրդի արժանապատվությունը, իսկ ՔՊ-ի կողմից հալածվելը պայմանավորված է նախևառաջ Նիկոլի՝ Արցախի հանդեպ զգացածով, որ չի տարբերվում թուրքի ունեցած զգացմունքներից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2997
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել