Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Մաղթանքս մեկն է՝ Հայաստանի ու Արցախի համար մղվող պատմական այս դժվար ժամանակահատվածում երիտասարդությունը մաղթում եմ ուժ և կորով, ապագայի հիմքերն այսօր ամուր կառուցելու կամք ու պատասխանատվություն։
Երիտասարդությունը եղել է և պետք է մնա պայքարի ջահը մինչև վերջ տանողը։
Երիտասարդությունը պետք է միասնականության վարակիչ օրինակ լինի՝ միասնականություն մեկ ազգային օրակարգի շուրջ:
Պետք է վերջ տանք բևեռացված հասարակության՝ սևերի և սպիտակների, ազգակործան կեղծ թեզերին: Մի բռունցք դարձած պետք է պայքար մղենք հանուն հավերժական Հայաստանի և Արցախի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման առանցքը պետք է լինի Հայ երիտասարդը։
Ազգ-Հայրենիք-Պետություն՝ այս ուղղությունը թող լինի մեր փարոսը:
Աստված բոլորիս պահապան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3659110664402535/?rdid=WS7dqhl14SdqtqMR
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել