Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի ափից մոտ 2 կմ հեռավորության վրա նկատվում է անշարժ նավակ:
Դեպքի վայր ժամանած փրկարարական խումբը պարզել է, որ մոտորանավակն ափից մոտ 2 կմ հեռավորության վրա շրջվել է. քաղաքացին ինքնուրույն չի կարողանում վերադառնալ ափ։
Փրկարարներն ափ են դուրս բերել Տ. Ս.-ին (ծնված 1998 թ.):
Դեպքի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել