Խանումյան Հայկոն, ջանալով Սյամոյին գովազդել, հայտարարել է, թե 90-ականների Արցախում տեղի ունեցած բանակաշինությունը եղել է Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաարդյունավետը: «Նման բանակ մենք այլևս չկարողացանք կառուցել հետագա տարիներին»,-ասել է Հայկոն:

Արցախի ՊԲ-ն, անկասկած, դրվատանքի ու փառաբանման է արժան, բայց ոչ պակաս դրվատանքի է արժան նաև Հայաստանի բանակը, որը, ըստ էության, հիմքն է Արցախի ՊԲ-ի: Իրականում Հայկոն ոչ թե դրվատել է 90-ականների Արցախի բանակը, այլ՝ Սյամոյին. այդ տարիներին բանակի ղեկավարմամբ զբաղվում էր Հայկոյի շեֆը: 

Բայց արդյոք արդա՞ր է արցախյան բանակաշինությունը կապել բացառապես Սյամոյի անվան հետ: Ոչ միայն անարդար է, այլև հանցագործություն է. չի կարելի գերագնահատել մի հոգու ջանքերն ու նսեմացնել մյուսներինը՝ հատկապես հաշվի առնելով Սյամոյի ով լինելը. մի կողմից՝ իբր բանակ էր կառուցում, մյուս կողմից՝ բռնաբարում: Բա դրա մասին ինչո՞ւ Հայկոն չի խոսում, թե՞ կարծում է՝ արցախցիները մոռացել են Սյամոյի սեռական արկածները՝ քոլերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել