Հայոց արևմտամետներն ու ռուսամետներն ուշադրության հետևում են Կուռսկի մարզում իրադարձություններին. ուկրաինական զինուժը մտել է ՌԴ Կուրսկի մարզ և քանի օր է ռուսական զորքը չի կարողանում հակառակորդին դուրս մղել այնտեղից։
Ուկրաինացիների առաջխաղացումն այս պահին կարծես թե կանգնել է, բայց դա, հնարավոր է, պայմանավորված է առաջին հերթին ուկրաինացիների լոգիստիկ դժվարություններով, քան ռուսական կողմի գործողություններով։
Այնուամենայնիվ սա ուկրաինացիների ավելի շատ PR-օպերացիա է, քան թե լուրջ փորձ իրավիճակը բեկելու, քանի որ ռազմաճակատի, այսպես ասած, «ավանդական հատվածներում» ռուսական հարձակումը շարունակում է ընթանալ մի քանի ուղղություններով և ուկրաինացիների վիճակը գնալով ավելի ու ավելի է մոտենում աղետալիի...
Չեմ կարող իսպառ բացառել, որ ուկրաինացիներն ինչ-որ խորը թաքնված տեղերում նոր ուժեր են պատրաստում ու կուտակում ևս մեկ անսպասելի հարված հասցնելու համար, բայց ներկա պատկերն հակառակի մասին է խոսում. Կուրսկի մարզ ներխուժումն ավելի շատ քաղաքական գործողություն է, քան ռազմական ու այն իրականացվում է ռազմաճակատի այլ հատվածներում ուկրաինացիների համար խիստ անհրաժեշտ ուժերի հաշվին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02zA3LwXLDiT4FarCVTpK8JGQ9HENUqC9kcEzBb2bT8jHaLBWkFVwnkrVyA47acDCQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել