Արգիշտի, քո յուրաքանչյուր հայտարարությամբ ավելի ու ավելի ես բացահայտում քո լատենտ նիկոլականի դիմակը։ Դու նրանցից էիր, ովքեր ակտիվորեն աջակցում էին կապիտուլյանտին 2018 թվականին, երբ քո նմանների շնորհիվ եկան աթոռները զավթեցին։ Դուք էն ժամանակ ձեզ ճղում էիք արդարության և փոփոխության մասին էիք գոռում, բայց ո՞րն էր վերջնական արդյունքը: Մենք կորցրինք Արցախը, մեր հազարավոր զինվորներ զոհվեցին այս խունտայի անհեռատես ու դավաճանական քաղաքականության պատճառով, իսկ իրանց դու ու քո նմաններն են բերել։
Դու խոսում ես իբր փաշինյանին ղեկավարող մարդու մասին. Սա ծիծաղելի է։ Հենց դու ու քո նմանները իշխանության բերեցիք մի մարդու, ով դավաճանեց Հայաստանի ազգային շահերը. Քո սխալների համար պատասխանատվություն կրելու փոխարեն, փորձում ես ուրիշներին մեղադրել, պապաներ փնտրել և այլն:
Մարդիկ չեն մոռանա և չեն ների այն աղետը, որի մեջ ներքաշեցիք մեր երկիրը։ Ինչքան ուզես, կարող ես մեղքը ուրիշի վրա գցել, բայց ճշմարտությունը բոլորը գիտեն՝ Արցախի հետ կատարվածի մեղավորը Փաշինյանն ու քո նման լատենտ կողմնակիցներն են։ Հայ ժողովուրդը սա ձեզ չի ներելու, մեղավորը հենց ձեր նմաններն են, ովքեր սրանց բերեցին «փաթաթեցին» հայ ազգին:
Հ.Գ. Վերջերս մեղավորներ են փնտրում բոլոր նրանք, ովքեր 2018 թվականին նիկոլ էին գովերգում ու հրճվում իբր թե հեղափխությունից: Հիմա հասկացել եք, որ աններելի սխալ եք գործել, չեք ուզում կիսել զոհերի ու հայրենիքի մի մասի կորստի պատասխանատվությունը: Գոնե մի անգամ տղամարդ եղեք, ընդունեք ձեր սխալը, ապաշխարեք ու այլ մեղավոր մի փնտրեք: Չի ստացվելու, նիկոլի հետ միասին բոլորդ պատասխանատու եք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100002115438692/posts/8000458556701246/?rdid=q5Va2hAU8RBGML33
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել