Panorama.am-ը գրում է.
«Նախևառաջ, անհնար է Հակոբ Ինջիղուլյանի մտադրությունների մասին իրատեսական պատկերացում կազմել պաշտոնական Բաքուն ներկայացնող պաշտոնյաների հայտարարություններից»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք հայ ռազմագերու ճակատագրի մասով Ադրբեջանից եկող տարաբնույթ լուրերը, ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
«Եվ ամենակարևորը՝ Հակոբը հրամանատարության կողմից գնահատված զինծառայող է, և, բնականաբար մեր երկրում Հակոբին որևէ հետապնդում չի սպառնում: Եվ բնավ պատահական չէ, որ այդ մասին բազմիցս հրապարակավ հավաստիացրել է մեր պաշտպանության նախարարը, քանզի շատ կարևոր է, որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ Հակոբի համար հայրենիքի հետ կամուրջները այրված չեն, որ Հայաստանում Հակոբին սիրում ու սպասում են: Հետևաբար, երրորդ երկիր նրա տեղափոխվելու օբյեկտիվ որևէ դրդապատճառ պարզապես չկա»,- նշեց նա:
Ըստ Ջամալյանի՝ շատ կարևոր է նաև, որ թե՛ Հակոբը, թե՛ նրա հարազատները վստահ լինեն, որ պետությունն իր քաղաքացու, իր զինվորի թիկունքին է լինելու և նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ջանքերը լինելու են հետևողական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ