«Ո՞վ բերեց Նիկոլին» էս իդիոտ հարցը հավակնում է դառնալ մեր ժամանակների համլետյան հարցը։
Ո՞վ ասես՝ էսօր էս հարցի շահառուն է իրեն համարում ու յուրաքանչյուրը օբյեկտիվորեն կարծում է, որ ինքը բարոյական իրավունք ունի էս հարցը հնչեցնելու եւ ստանալու «իսչերպայուշչի» պատասխան։
«Ո՞վ բերեց Նիկոլին» հարցը, ոնց հաշվում եմ, արդեն էնքան է տրվել, որ անգամ Beatles-ի Imagine-ը էդքան չի հնչել։
Եւ այսպես, իմ հպարտ ու դուխով հայրենակից, ու նաեւ՝ այսօր հականիկոլ ֆրոնտում դիրքավորված «ընդդիմադիր», որ ուզում ես հասկանալ, թե ո՞վ բերեց Նիկոլին։ Մոտեցիր լոգարանի կամ ննջասենյակի քո հայելուն ու մի պահ շատ ուշադիր նայիր։
Ու կտեսնենս նրան, ով բերեց Նիկոլին։ Հետո նորից նայիր հայելու մեջ ու նորից կտեսնես էն մարդու դեմքը, ով 2018-ին վրնջալով փողոց էր փակում, ադրենալինի պերեդոզից միզում էր հենց ասֆալտին, ինչպես որոշ քպ-ական բեզկոմպլեքս կնիկներ, ջարդած «Մոսկվիչի» բագաժնիկին թառած՝ կաղկանձում էր «դըմփ-դըմփ-հու» ու տան շաքարավազի ամանը արդեն դատարկել էր, որ նախկինների թալանի փողերի իր փայը դարսի մեջը։ Էդ ամանը, ի դեպ, մինչ օրս դատարկ է։
Մի հատ էլ գնա միջանցք ու էնտեղ էլ նայի հայելու մեջ, մի քիչ ուշադիր նայիր ու կտեսնես այն կենդանուն, ով վիժվածքների կազմակերպած՝ ողջ մարդկանց թաղումներին, իսկ իրականում՝ սատանայական օրգիաներին, ռեխը բաց պարում էր։
Ու կհասկանաս, որ Նիկոլին բերել ես դու, հենց դու։
Ու եթե անդառնալի ախուրյանցի Անո չես, հետ դարձիր ու թքիր այդ հայելու մեջ։
Ես իմ բաժին հայելու վրա վաղուց թքել եմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/pfbid02NaxBWTMYCpYgJkWtUYKuUvfa7MhNUvHKrphEToB4kW7GmoQfq18suKQ4SmzXuww9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել