ՌԴ-ում YouTube-ի աշխատանքի զանգվածային խափանում է, oգտատերերը բողոքում են, որ կայքը չի բեռնվում, տեսանյութերը հնարավոր չէ դիտել, գրում է forbes.ru-ն:

YouTube-ի հետ կապված խնդիրներից բողոքել են տասնյակ հազարավոր օգտատերեր Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից և այլ խոշոր քաղաքներից:

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը հուլիսի 25-ին ասել էր, որ շաբաթվա վերջ YouTube-ի արագությունը կնվազի 40%-ով, իսկ մինչև օգոստոսի 4-ը՝ 70%-ով։ Պատգամավորը նշել էր, որ այս միջոցն ուղղված է ոչ թե ռուս օգտատերերի դեմ, «այլ օտարերկրյա ռեսուրսի ադմինիստրացիայի դեմ, որը դեռ կարծում է, որ կարող է անպատիժ խախտել և անտեսել ՌԴ օրենսդրությունը»։

Խինշտեյնի խոսքով՝ դանդաղեցումը չի ազդի շարժական սարքերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել