2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի առաջին մրցումային օրվա մասնակիցների վիճակահանությունը:
Հայաստանից առաջինը մրցագորգ կբարձրանա աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Նրա մրցակիցը մեկնարկային 1/8-րդ եզրափակիչում կլինի Մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգը:
Արսեն Հարությունյանը պայքարի մեջ կմտնի վաղը՝ օգոստոսի 8-ին՝ 13։30-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել