Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 49 սմ նիշի դիմաց։
2024 թվականի հունվարից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 171 մլն 439 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով հունիս-հուլիս ամիսներին Հրազդանի հունով բաց է թողնվել 72 մլն 53 հազար խմ ջուր։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել