Սյամոն հայտարարել է, թե այսօր Հայաստանն Ադրբեջանբի հետ պետք է խոսի բանակությունների լեզվով՝ պատրաստ լինելով «ցանկացած խնդրի»:
Այսի՞նքն… Սյամոն, փաստորեն, առաջարկում է թեկուզ սեփական գոյության գնով շարունակել բանակցել Բաքվի հետ, բանակցել նույնիսկ այն դեպում, երբ բանակցություններում կարող է դրվել առհասարակ Հայաստանի ոչնչացման ու «Արևմտյան Ադրբեջանի» վերածման հարցը: Բանակցել, բայց ոչ երբեք վերագտնել սեփական ինքնությունը, բայց ոչ երբեք մտածել արդարութան վերականգնման մասին, հավերժորեն թաղել Արցախի հարցն ու էլի շարունակել բանակցել Իլհամի խաթրին:
Իսկ հետաքրքիր է՝ Սյամոն ի՞նչ է կարծում, Բաքուն ունի՞ մեզ հետ բանակցելու անհրաժեշտություն, կամ ի՞նչ է ասել բանակցություն տվյալ դեպքում, երբ ընդամենը մի ինչ-որ մութ սենյակում Ադրբեջանը Նիկոլին իր պայմաններն է պարտադրում՝ կտցնելով գլխին, իսկ նա էլ հետևողականորեն ու պարտաճանաչորեն իրագործում է թուրքի ամեն մի հրահանգը՝ նույնիսկ չվիճարկելով դրանց լեգիտիմությունը:
Սյամոն բացահայտորեն առաջարկում է համակերպվել Հայաստանի նվաստացած վիճակի հետ ու շարունակել կատարել Իլհամի հրահանգները: Ինչո՞ւ: Որովհետև միայն այդ դեքում նա կարող է այստեղ ինչ-որ կարիերա անել՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններին ավելի մեծ ծավալով գաղտնի ինֆորմացիա հաղորդելով: