Հարցին՝ ռևանշ լինելո՞ւ է, Սյամոն պատասխաել է, թե ինքը չի գտնում, որ ռևանշի լեզվով պետք է խսել այսօր:

Սյամոյի պատասխանը չի կարող անակնկալ համարվել, քանի որ նա երբեք չի թաքցրել, որ հանդես է գալիս թուրքի թևի տակ կուչուրելու օգտին: Նա դա էր քարոզում, երբ Արցախը դեռ հայկական էր, նա դա է քարոզում հիմա, երբ է՛լ ոչինչ չի մնացել: Ընդ որում՝ թող հանկարծ չստեղծվի տպավորություն, թե Սյամոն ռևանշի լեզվով չխոսելու կոչ է հնչեցնում՝ ելնելով ասենք օբյեկտիվ իրողություններից, հաշվի առնելով մեր թուլությունը, բանակի վիճակը  կամ ասենք աշխարհաքաղաքական կացությունը: Հավատացեք, որ եթե Հայաստանի բանակի տրամադրության տակ լիներ նույնիսկ ասենք մի 10000 միջուկային մարտագլխիկ էլ, Սյամոն էլի նույն բանն էր ասելու. նրա համար չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը երբեք չզրկվի այն ձեռքբերումներից, որոնք ունեցել է իր ու Նիկոլի շնորհիվ: Սա Սյամոյի համար պրինցիպիալ խնդիր է, իսկ մնացյալը դատարկ լոլոներ են՝ նախատեսված միամիտների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել