ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` oգոստոսի 4-ին Քանաքեռ-Զեյթունի «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում կրակոցի և բղավոցի ձայներ են լսվել։

Իրավապահները պարզել են, որ ժամը 20.35-ին հաղթանակ զբոսայգու «Ֆրունզե» ռեստորանի մոտ 2 անձինք, բացահայտ կերպով խախտելով հասրարակական կարգը, վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, այնուհետև նստելով մեքենան հեռացել է։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` պարզվել է կրակողը հանդիսանում է Ա. Ս-ն, որին հայտնաբերելու ուղղությամբ այս պահին աշխատում են իրավապահները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել