Lurer.com-ը գրում է.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024 թվականի մայիս-հունիս ամիսների դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4․699․743.4 մլն դրամ։

2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 437․769․1 մլն դրամով:

Հարկ է նշել, որ արտաքին պարտքը նվազել է 34․023․6 մլն դրամով և կազմել է 2․443․226.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2․239․286.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 203․940.2 մլն դրամ։

2023 թվականի մայիսի վերջի 11.03 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 9.8%-ով կամ 1.08 մլրդ դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել