Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Շվեյցարիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ 
«Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի հետ հարաբերությունները, որոնք  կառուցված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, ինչպես նաև ակնկալում է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», – նշված է ԱԳ նախարարության շնորհավորական ուղերձում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել