Խանումյան Հայկոն հայտարարել է, թե իրեն մտահոգում է արցախցի որոշ համայնքապետերի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վերաբերմունքը, որոշ ձերբակալություններ՝ համոզմունք հայտնելով, որ շինծու գործեր են, և դրանք կփլվեն: Հայկոն միաժամանակ խոստովանել է, որ նրանց հանդեպ հալածանքը պայմանավորված է այն ակտիվութամբ, որ նրանք ցուցաբերում են ներքաղաքական պրոցեսներում:
Խանումյան Հայկոն, իհարկե, ճիշտ դիագնոզ է տվել, բայց կեղծել է այն առումով, որ ձևացրել է, թե կատարվողն իր սրտովը չէ: Ինչպե՞ս կարող է Սյամոյի սրտովը չլինել կատարվողը, եթե նա Նիկոլի հետ միասին է այս ամենը մտածել, գաղափարը տվել: Իսկ Խանումյան Հայկոն ձևացրել է, թե ցավ է ապրում արցախցի համայնքապետերի հետ տեղի ունեցողի համար, քանի որ խնդիր ունի՝ սխալ տպավորություն չթողնելու Հայաստանում ծվարած արցախահայերի շրջանում. նրանք են լինելու Սյամոյի հիմնական թիրախը, նրանց մոլորեցնելու հույսով է Սյամոն ակտիվանում:

Բայց Հայկոյի հաշվարկը սխալ է, քանի որ ինչ էլ ասի-չասի, մեկ է՝ Սյամոյի մասին արցախահայերի ունեցած կարծիքը չի փոխվելու. ընդամենը պետք է նայել Սյամոյի գործերին՝ հասկանալու, թե ինչ կարգի խաբեբայի հետ բոլորս գործ ունենք իրականում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել