Սյամոյին անամոթաբար եթերում մեծարող Խանումյան Հայկոն հայտարարել է, թե 2023-ին Արցախի վերաբերյալ Սյամոյի առաջարկները, որոնք մերժվեցին, ինչի պատճառով տեղի ունեցավ ողբերգութուն, ապացուցում են, որ Սյամոն ճիշտ է:
Հայկոյի հայտարարությունն առնվազը ցինիզմ է: Շատ է խոսվել այդ ողբերգական օրերին Սյամոյի ցուցաբերած վարքի ու բուն ողբերգության պատճառների մասին, ուստի թերևս չարժե կրկնվել, բայց մի բան հստակ է՝ Հայկոն փորձել է ուռճացնել Սյամոյի ունակությունները՝ ստեղծելու տպավորություն, թե նա իմաստուն մեկն է, որին եթե չլսենք, կործանվելու ենք: Իսկ ի՞նչ էր առաջարկում Սյամոն: Սյամոն փաստացի առաջարկում էր Արցախի՝ Ադրբեջանի կազմում լուծարում, Իլհամի պայմանների ընդունում, Ադրբեջանի երեսը փրկելու հատուկ միջոցառումների իրականացում: Իսկ ողբերգությունը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ արցախցիները չցանկացան ապրել թուրքի թրի տակ, քանզի գիտեին՝ ինչի է դա հանգեցնում: Ի տարբերություն արցախցիների, սակայն, Սյամոյի համար թուրքի յաթաղանն օրհնություն է, ինչը բազմիցս է արտահայտվել նրա խոսքերում ու գործողություններում. Բունկերների պատերը վկա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2945
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել