Խանումյան Հայկոն հայտարարել է, թե Սյամոն շատ լավ հասկանում է բանակի իրավիճակը, որ երկրի բանակն ինչ կարող է անել, որ սպառազինությունն ինչի համար է և ալն:
Դրա համա՞ր էր «Իգլա» ներմուծել Հայաստան՝ երրորդ նախագահի դեմ մահափորձ անելու համար… Իսկ ո՞վ է ասել, որ ասենք Իլհամի պաշտպանության նախարար Հասանով Զաքիրը Սյամոյից քիչ բան գիտի, կամ ասենք Թուրքիայի ռազմական գործիչներն ու գտեներալները պակաս իրազեկ են իրերի իսկությունից: Դրանից հայ ժողովրդին լա՞վ, թե՞ վատ:
Սյամոյի դեպքում ապացուցված է՝ նրա՝ բանից տեղյակ լինելը միմիայն Հայաստանին ու Արցախին վնասել է: Երանի՜ ոչիչնչ էլ ռազմական գործից չհասկանար, երանի՜ Սյամոն լաբորանտ քիմիկոս լիներ կամ էլ ասենք գրականագետ ակադեմիկոս՝ ԳԱԱ-ում նստող. հաստատ այսօր Արցախ կունենայինք, Հայաստանի վիճակն էլ այս չէր լինի՝ Աննայի սրտին յուղ քսող:

Սյամոն իր գիտելիքները, ցավոք, ներդրել է միմիայն Ադրբեջանի սահուն հաղթանակի համար: Նա չարիք է այս երկրի համար, որին պետք է արագորեն լիկվիդացնել՝ առայժմ գոնե բառիս քաղաքական իմաստով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել