Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին։

-Տեղյա՞կ եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Տավուշ այցելել։ Ասում են՝ Կիրանց էլ է գալու։

-Դեռ պաշտոնական ոչ մի բան չկա, ոչ մի հայտարարություն չի եղել, բայց ես էլ եմ թեթեւակի լսել։

-Գիտե՞ք, թե ինչ նպատակով է գալու։

-Ոնց հասկանում եմ՝ նոր ճանապարհի բացմանը։ Էստեղ ուրիշ բան չկա։ Էսօր ասֆալտը պրծան, մայթերն են սարքում։ Երեւի կհասցնեն։

-Ավարտե՞լ են ճանապարհի կառուցումը, տեղեկություններ կային այն մասին, որ թշնամին խոչընդոտներ է ստեղծում աշխատանքների համար, փորձում է լարվածություն մտցնել, ասում է՝ իմ հողի վրա եք աշխատում։

-Չի եղել նման դեպք, ոչ մի վիճաբանություն չի եղել, մեկը մի բան ասում ա, եքա բան։

-Իսկ Կիրանցում Փաշինյանին սպասու՞մ են։

-Ես կարա՞մ գյուղացու փոխարեն պատասխանեմ։

-Իսկ դուք նրան ասելիք ունե՞ք։

-Ոչ մի բան չունենք ասելու, եղածը եղած է։ Մեր ուզածով չեղավ, ոնց ինքն ասում էր, էդպես էլ եղավ։ Մենք ուրիշ բան էինք ասում, մեր ասածով չեղավ։ Տեսանք՝ ոչ մեկ էլ չկանգնեց մեր կողքին։ Երեք ամիս պայքարեցինք, քոմենթներում մեզ քննադատում էին, թե դուք զոմբի եք, ուզում եք, որ զոհեր լինեն։

-Դրանք ֆեյքերն են, ինչպե՞ս չկանգնեցին, մեծ շարժում եղավ, մարդիկ փողոց դուրս եկան։

-Լավ էլի, փակագծեր չբացենք, ես իմ խոսալու վախտը գիտեմ։

-Իսկ դպրոցի հարցից ի՞նչ նորություն կա։

-Նույն վիճակն է, դպրոցի հարցը մնում է ՝ ոնց կար։ Սեպտեմբերը կգա, կիմանանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել